• gallery/jpeg/Darpas-Stend2.jpg


    img-0

  • topnkar/0.jpg


    img-1

  • gallery/jpeg/CIMG6128.jpg


    img-2

  • topnkar/2.jpg


    img-3

  • topnkar/3.jpg


    img-4

  • topnkar/4.jpg


    img-1

  • topnkar/5.jpg


    img-2

  • topnkar/6.jpg


    img-4

  • topnkar/7.jpg


    img-5

  • topnkar/8.jpg


    img-6

 

Արզնի

 

Արզնի առողջավայրը գտնվում է ՀՀ մայրաքաղաք Երևանից 22 կմ հեռավորության վրա. ծովի մակերևույթից 1280 մ բարձրության վրա: Արզնին իր պարզ օրերի քանակով գերազանցում է կովկասյան հանքային ջրերի խմբի առողջարաններին և ունի ակնառու առավելություններ Սև ծովի առափնյա առողջարանների նկատմամբ: Արզնու բուժական արժանիքները հայտնի են շատ հին ժամանակներից: Արզնու հանքային աղբյուրների վերաբերյալ առաջին գրավոր հիշատակումները պատկանում են 15 –րդ դարի սկզբին : Արզնում ջրերի մասին առավել ստույգ տվյալներ մեզ հասան ավելի ուշ. Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միավորվելուց հետո , այդ ջրերը արժանացան այն ժամանակվա երևանյան գավառի ռուսական զորքերի հրամանատար գեներալ Պասկևիչի ուշադրությանը: Վերջինիս կարգադրությամբ այդ ջրերի նմուշները քիմիական հետազոտության համար ուղարկվում են Թիֆլիս