• gallery/jpeg/Darpas-Stend2.jpg


    img-0

  • topnkar/0.jpg


    img-1

  • gallery/jpeg/CIMG6090.jpg


    img-2

  • topnkar/2.jpg


    img-3

  • topnkar/3.jpg


    img-4

  • topnkar/4.jpg


    img-1

  • topnkar/5.jpg


    img-2

  • topnkar/6.jpg


    img-4

  • topnkar/7.jpg


    img-5

  • topnkar/8.jpg


    img-6

 

Մեր մասին

<Արզնի պոլիկիլինիկա> առողջարանը գտնվում է ծովի մակերևույթից 1250 մետր բարձրության վրա , Հրազդան գետի գեղատեսիլ կիրճում, մայրաքաղաք Երևանից 22կմ հեռավորության վրա(դեպի հյուսիս): Առողջարանի հիմնական բուժական գործոններն են` 1.կլիման (չափավոր տաք ցամաքային, ոչ շոգ ամառ, երկարատև տաք աշուն և մեղմ ձմեռ),կայուն մթնոլորտային ճնշում առանց կտրուկ փոփոխությունների հավասար է 657մմ սնդիկի սյան: Տարվա մեջ արևոտ օրերը կազմում են 2236 ժամ,որը ամենաբարձրն է Կովկասյան առողջարանների մեջ : 2. Արզնի հանքային ջուրը (ածխաթթվային հիդրոկարբոնատ – նատրիքլորիդային հանքային ջրեր № 15 և № 23): “Արզնի “ հանքային ջուրը պարունակում է ածխաթթու գազ 1.5-2գրամ/լիտրում և հանքային էլեմենտներ 8-10գրամ/լիտրում , օգտագործվում է խմելու , լոգանքների (ընդհանուր և 4-խցիկային) և լվացումների (ստամոքսի , լեղապարկի, աղիների, լնդերի,կանացի օրգանների և այլն) ձևով: Բացի այդ առողջարանում կան նաև այլ բուժական մեթոդներ . բուժական սնունդ, բուժական ֆիզկուլտուրա և քայլք,ինհալացիա, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ (էլեկտրալուսաբուժություն,ջրաբուժություն – բուժական ցնցուղներ(ստորջրյա , ցիրկուլյար , կոնտրաստ , Շարկոյի),պարաֆինոթերապիա, տորֆաբուժություն, մերսում, հիդրոռեֆլեքսոթերապիա , վիբրոմերսում, ասեղնաբուժություն , տզրուկաբուժություն, մեղվաբուժություն (ապիթերապիա) և այլն:

Առողջարանում բուժվողները հետազոտվում են `կա կլինիկական և բիոքիմիական լաբորատորիա , ԷԿԳ , սոնոգրաֆիա , կատարվում է նեղ մասնագետների կոնսուլտացիա ,կա անվճար – wi-fi

Մեզ մոտ բուժվում են . 

Բուժումը կարելի է ստանալ ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր պայմաններում:

Մեր առողջարանի առավելությունը մյուսների նկատմամբ, այն է , որ հանքային ջրի հանքավայրը գտնվում է առողջարանի տարածքում և ջուրը, չանցնելով '' երկար ճանապարհ '' , պահպանում է իր բնական կազմը: