Արզնի

Արզնի առողջավայրը գտնվում է ՀՀ մայրաքաղաք Երևանից 22 կմ հեռավորության վրա. ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա: Արզնին իր պարզ օրերի քանակով գերազանցում է կովկասյան հանքային ջրերի խմբի առողջարաններին և ունի ակնառու առավելություններ Սև ծովի առափնյա առողջարանների նկատմամբ: Արզնու բուժական արժանիքները հայտնի են շատ հին ժամանակներից: Արզնու հանքային աղբյուրների վերաբերյալ առաջին գրավոր հիշատակումները պատկանում են 15 –րդ դարի սկզբին : Արզնում ջրերի մասին առավել ստույգ տվյալներ մեզ հասան ավելի ուշ. Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միավորվելուց հետո , այդ ջրերը արժանացան այն ժամանակվա երևանյան գավառի ռուսական զորքերի հրամանատար գեներալ Պասկևիչի ուշադրությանը: Վերջինիս կարգադրությամբ այդ ջրերի նմուշները քիմիական հետազոտության համար ուղարկվում են Թիֆլիս5

Արզնի պոլիկիլինիկա

Առողջարանը գտնվում է ծովի մակերևույթից 1250 մետր բարձրության վրա , Հրազդան գետի գեղատեսիլ կիրճում, մայրաքաղաք Երևանից 22կմ հեռավորության վրա(դեպի հյուսիս): Առողջարանի հիմնական բուժական գործոններն են` 1.կլիման (չափավոր տաք ցամաքային, ոչ շոգ ամառ, երկարատև տաք աշուն և մեղմ ձմեռ),կայուն մթնոլորտային ճնշում առանց կտրուկ փոփոխությունների հավասար է 657մմ սնդիկի սյան: Տարվա մեջ արևոտ օրերը կազմում են 2236 ժամ,որը ամենաբարձրն է Կովկասյան առողջարանների մեջ : 2. Արզնի հանքային ջուրը (ածխաթթվային հիդրոկարբոնատ – նատրիքլորիդային հանքային ջրեր № 15 և № 23): “Արզնի “ հանքային ջուրը պարունակում է ածխաթթու գազ 1.5-2գրամ/լիտրում և հանքային էլեմենտներ 8-10գրամ/լիտրում , օգտագործվում է խմելու , լոգանքների (ընդհանուր և 4-խցիկային) և լվացումների (ստամոքսի , լեղապարկի, աղիների, լնդերի,կանացի օրգանների և այլն) ձևով: Բացի այդ առողջարանում կան նաև այլ բուժական մեթոդներ . բուժական սնունդ, բուժական ֆիզկուլտուրա և քայլք,ինհալացիա, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ (էլեկտրալուսաբուժություն,ջրաբուժություն – բուժական ցնցուղներ(ստորջրյա , ցիրկուլյար , կոնտրաստ , Շարկոյի),պարաֆինոթերապիա, տորֆաբուժություն, մերսում, հիդրոռեֆլեքսոթերապիա , վիբրոմերսում, ասեղնաբուժություն , տզրուկաբուժություն, մեղվաբուժություն (ապիթերապիա) և այլն:

Առողջարանում բուժվողները հետազոտվում են `կա կլինիկական և բիոքիմիական լաբորատորիա , ԷԿԳ , սոնոգրաֆիա , կատարվում է նեղ մասնագետների կոնսուլտացիա ,կա անվճարwifi

Մեզ մոտ բուժվում են

  • Սիրտ – անոթային համակարգի հիվանդություններ
  • Ստամոքս - աղիքային տրակտի հիվանդություններ
  • Հենաշարժողական ապարատի հիվանդություններ
  • Նյարդային համակարգի հիվանդություններ
  • Գինեկոլոգիական հիվանդություններ
Բուժումը կարելի է ստանալ ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր պայմաններում:

Մեր առողջարանի առավելությունը մյուսների նկատմամբ, այն է , որ հանքային ջրի հանքավայրը գտնվում է առողջարանի տարածքում և ջուրը, չանցնելովերկար ճանապարհ ” , պահպանում է իր բնական կազմը: